

ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ն այսուհետ տեսանյութերի միջոցով կներկայացնի իր մասնաճյուղ արգելոց-թանգարանները։ «Կպատմենք Ձեզ հայկական պատմամշակութային հարուստ ժառանգության գոհարների մասին։ Առցանց էքսկուրսիան բավականին հետաքրքիր տեղեկություններ կփոխանցի մեր հուշարձանների ու պատմամշակութային այլ արժեքների մասին»,- ասվում է նախարարության տարածած հաղորդագրությունում: Առաջին տեսանյութը Զվարթնոց տաճարի մասին է: |