Լեհ քաղաքական գործիչը Ալիևին է ուղարկել հայերի դեմ ադրբեջանական ռազմական հանցագործությունների վերաբերյալ հրապարակման առաջին օրինակը


Լեհ քաղաքական գործիչ Թոմաշ Լեխ Բուչեկը Արցախում հայերի դեմ Ադրբեջանի հանցագործությունների մասին հրապարակման առաջին օրինակը ուղարկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:
Նա հրապարակմանը կցել է նաև Իլհամ Ալիևին ուղղված նամակ, որում հորդորել է ազատ արձակել հայ գերիներին:
Նամակում ասվում է.
«Նախ և առաջ դիմում եմ ձեզ Ադրբեջանում բանտարկված հայ ռազմագերիներին վերադարձնելու խնդրանքով: Նրանց տանը սպասում են հուսահատ ընտանիքները՝ մայրեր, կանայք և երեխաներ: Դրանց ազատ արձակումը կդառնար պատմական մեծ նշանակություն ունեցող փաստ ՝ աշխարհին ի ցույց դնելով խաղաղության ձգտումը:
Ես նաև խնդրում եմ գերեվարվածների ճշգրիտ թիվը և միջազգային կազմակերպությունների միջոցով տեղեկություններ տրամադրել նրանց առողջական վիճակի վերաբերյալ:
Նաև կոչ եմ անում ձեռնարկել իրավական քայլեր Ադրբեջանի այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր ղարաբաղյան հակամարտության ընթացքում ռազմական հանցագործություններ են գործել ` խախտելով միջազգային կոնվենցիաները և օրենքները, ինչպես նաև Ադրբեջանի օրենքները:
Հարգանքներով՝ Թոմաշ Լեխ Բուչեկ»:
Անցյալ շաբաթ Հայաստանի հանրային ռադիոյին տված հարցազրույցում Թոմաշ Լեխ Բուչեկը ասել էր, որ ինքը հազարավոր սպառնալիքներ է ստացել Ադրբեջանից ՝ հայերի դեմ ադրբեջանական ռազմական հանցագործությունների վերաբերյալ բրոշյուր հրատարակելու մտադրության համար: Բազմաթիվ փորձեր են արվել կոտրել սոցիալական կայքերում նրա հաշիվները:

