ԿարևորՀասարակություն

Ասկերանի շրջանի Շոշ գյուղում շարունակվում են առանձնատների վերակառուցման աշխատանքները

ԱՀ Ասկերանի շրջանի Շոշ գյուղում շարունակվում են վերակառուցման, վերանորոգման, ապամոնտաժման աշխատանքները, հայտնում են ԱՀ քաղաքաշինության նախարարությունից: 

Պատերազմի հետևանքով ԱՀ Ասկերանի շրջանի Շոշ գյուղում վնասվել է 93 առանձնատուն։ Ներկա պահին մի խումբ շինարարական բրիգադներ իրականացնում են վերանորոգման և վերակառուցման աշխատանքներ` 15 առանձնատներում, որը նախատեսվում է շահագործման հանձնել մինչև փետրվարի վերջը։ 

Գյուղում արդեն գործում են դպրոցն ու մանկապարտեզը։

Back to top button