ԿարևորՀասարակություն

ԱՀ ԱԺ նախագահն այցելել է ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբ

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակության անդամներն այցելել են ՀՀ-ում գործող Արցախի կառավարության օպերատիվ շտաբ: Հանդիպումների ընթացքում մասնավորապես անդրադարձ է եղել օպերատիվ շտաբի կազմակերպչական հարցերին և շտաբի հետագա կարգավիճակին: Առանձնացվել են մի շարք հարցեր, որոնք պահանջում են օրենսդրական լուծումներ (հողի հարկի, գույքի հարկի մասին և այլն): 

«Օրենսդրական կարգավորման անհրաժեշտություն ունեցող հարցերը լուծում կստանան արդեն իսկ փետրվարին, իսկ այն հարցերը, որոնք պետք է լուծվեն կառավարության որոշումներով, Ազգային Ժողովի կողմից կներկայացվի ԱՀ կառավարությանը՝ ընդունելու համապատասխան որոշումներ (հատկապես խոսքը վերաբերվում է Արցախի վերահսկողությունից դուրս մնացած բնակավայրերի՝ նախկինում տնտեսավարող սուբյեկտներին)»,- իր խոսքում նշել է ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը: 

ՀՀ-ում գործող Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքները համակարգող Միքայել Վիրաբյանն անդրադարձել է շտաբի կողմից իրականացվելիք նախաձեռնություններին:

Back to top button