ԿարևորՀասարակություն

ԱԱՏՄ ստուգայցերը՝ ահազանգերի հետքերով

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի մասնագետները ԱԱՏՄ «Թեժ գծով» ստացված ահազանգերի և լրատվամիջոցի հրապարակման հետքերով ստուգայց են կատարել մայրաքաղաքի խոշոր սուպերմարկետներում, կորոնավիրուսի (COVID19) ախտորոշման ՊՇՌ հետազոտություններ իրականացնող լաբորատորիաներում և բժշկական այլ հիմնարկներում։

Դիտարկումներն իրականացվել են ստուգաթերթերով, որոնց վրա կետ առ կետ լրացվում են պահպանված և չպահպանված նորմերը:
Covid-անվտանգության կանոնները սահմանված են ՀՀ առողջապահության նախարարի 17-Ն հրամանով։ Դրանցով, մասնավորապես, սահմանվում են կանխարգելիչ և սանիտարահակահամաճարակային միջոցառումներին ներկայացվող պահանջները, որոնք ուղղված են ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության տարածումը կանխարգելելուն։

ԱԱՏՄ մասնագետները մեկ անգամ ևս զգուշացրել են՝ 17-Ն հրամանով սահմանված անվտանգության նորմերը ենթակա են պարտադիր կատարման տնտեսավարող բոլոր սուբյեկտների համար, հակառակ պարագայում կկիրառվի օրենքով սահմանված վարչարարություն։

Back to top button