ԿարևորՀասարակություն
Պատերազմի ծանր հետևանքները հաղթահարվում են բժիշկների պրոֆեսիոնալ ու թիմային աշխատանքով․ ՊՆ ներկայացուցիչ


Մեր զինվորներն առաջին գնդակային վիրավորումները ստացել են պատերազմի 20-25-րդ օրը, մինչ այդ բոլոր վնասվածքները եղել են բեկորային, որոնք ավելի բարդ են՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասել է ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը։
Նրա դիտարկմամբ՝ հակառակորդի կողմից արգելված, գերճշգրիտ զինատեսակների կիրառումը հանգեցրել է վիրավորների թվի մեծացմանը և բարդացրել բժշիշկների խնդիրը։
Պատերազմի ծանր հետևանքները հաղթահարվում են բժիշկների պրոֆեսիոնալ ու թիմային աշխատանքով՝ ասել է ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետը։
Ինչպիսի՞ն էին պատերազմի հետևանքները ռազմաբժշկական ոլորտի համար։ Ինչո՞վ առանձնացավ այս պատերազմը, ինչպե՞ս է հաջողվում հաղթահարել թշնամու կիրառած նորագույն զինատեսակների հետևանքները: