ԿարևորՀասարակություն

Ժամը 20։00-ից հետո բուքն աստիճանաբար կսկսի թուլանալ

Սյունիքի տարածաշրջանում երեկվանից սկսված ուժեղ ձնաբուքը չի դադարում։ Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը և Վարդենյաց լեռնանցքը շարունակում են փակ մնալ։

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ այս պահին Գորիսի և Իշխանասարի ուղղություններով կան մեծ թվով տրանսպորտային միջոցների կուտակումներ։

Առաջիկա 2-3 ժամերին Գորիս-Սիսիան հատվածում քամու արագությունը կհասնի իր առավելագույն արագությանը։ Երեկոյան ժամը 20։00-ից հետո բուքն աստիճանաբար կսկսի թուլանալ, իսկ գիշերվա երկրորդ կեսին, դեպի լուսադեմ աստիճանաբար կդադարի։ Վաղը ցերեկվանից սկսած մինչև փետրվարի 6-ը հանրապետության ողջ տարածքում ուժեղ քամիներ, բուք, ձյան տեսքով տեղումներ չեն կանխատեսվում։

Back to top button