ԿարևորՀասարակություն

Ժամանակավոր զբաղվածության ծրագրեր՝ արցախցիների համար

Արցախցիների համար ժամանակավոր զբաղվածության ծրագրերի դիմումներն ընդունվում են։

«Աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրում» ծրագրով շահառուն ամսական 100,000 դրամ աշխատավարձ կստանա։

«Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպում» ծրագրով էլ արցախցիները կընդգրկվեն համայնքային աշխատանքներում և մեկ աշխատանքային օրվա համար կստանան 8,000 դրամ։

Ինչպես հայտնում են ՀՀ կառավարությունից, երկու ծրագրի դեպքում էլ անհրաժեշտ է առձեռն դիմում ներկայացնել Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոն կամ դիմել առցանց` https://bit.ly/39x6GAx:

Back to top button