Ստարտափ Հայաստան

Tati խանութի թոռնիկ հիմնադիրները. «Ստարտափ Հայաստան»

Անի Դավթյանը չէր էլ պատկերացնի, որ գյուղ հարս գնալուց հետո ամուսնու՝ Արթուր Ոսկանյանի հետ բիզնես կսկսեն։

Ամուսնությունից որոշ ժամանակ անց երկուսն էլ որոշեցին մի լավ բան ստեղծել, որն օգուտ կտար թե՛ իրենց, թե՛ երկրին։

Սկզբնական շրջանում Արթուրն իր ընտանիքի անդամների հետ է համագործակցել։ Քանի որ գյուղում են ապրում, բարիքներն էլ շատ են, որոշել են հենց իրենց մթերքները վաճառել, իրենց ձեռքի պատրաստածն առաջարկել մարդկանց ու մյուս գյուղացիներին և համագյուղացիներին էլ ցույց տալ, որ այդպես իրենց գործը կհեշտանա։

Որքան էլ տարօրինակ հնչի, բայց այս երկուսի համար բիզնես սկսելու համար ամենահարմար պահը համավարակի օրերն էին։

Երբ աշխարհում համաշխարհային մեծությամբ բիզնեսներ էին փակվում, Հայաստանում տեղական փոքրիկ բիզնեսներ էին ծնվում։

Ցուցադրել ավելի
Back to top button