ԿարևորՀասարակություն
Քաղաքապետն այցելել է մի քանի տնտեսվարողի և զգուշացրել, որ մաքրեն շինությունների հարակից մայթերը

Քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր այցելել է Երևանի Կենտրոն համայնքի մի քանի տնտեսվարողների և զգուշացրել, որ մաքրեն իրենց շինությունների հարակից մայթերը, այլապես ստիպված կլինեն տուգանել նրանց։
«Շնորհակալ եմ իրենց պարտականությունները պատշաճ կատարող տնտեսվարողներին եւ բնակիչներին»,- գրել է Հայկ Մարությանը ֆեյսբուքի իր էջում: