ԿարևորՍպորտ

ՈւԵՖԱ-ն ուժի մեջ է թողել «Քարաբախ»-ի մամուլի քարտուղարին ֆուտբոլային գործունեությունից զրկելու որոշումը

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) վերաքննիչ դատարանը ուժի մեջ է թողել ադրբեջանական «Քարաբախի» մամուլի քարտուղար Նուրլան Իբրահիմովին՝ ֆուտբոլի հետ կապված ցանկացած գործունեությունից ընդմիշտ հեռացնելու որոշումը, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Նոյեմբերին ՈւԵՖԱ-ի վերահսկողական, էթիկայի և կարգապահական մարմինը Իբրահիմովին ցմահ հեռացրել էր ֆուտբոլային ցանկացած գործունեություն ծավալելուց` հայերի դեմ այլատյացություն քարոզող հայտարարությունների համար: Նշվել է, որ Իբրահիմովի գործողությունները ընկնում են կարգապահական կանոնակարգի «ոչ սպորտային բնույթի միջադեպեր» և «ռասիստական ​​վարք» հոդվածների տակ։

ՈւԵՖԱ-ն նաև խնդրել էր ՖԻՖԱ-ին Իբրահիմովի ցմահ որակազրկումը հասցնել համաշխարհային մակարդակի: Բացի այդ, «Քարաբախը» տուգանվել է 100 հազար եվրոյով:

Ավելի վաղ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) բողոք էր ուղարկել ՈՒԵՖԱ-ին ՝ սոցցանցում թիմի մամուլի քարտուղարի այլատյացության դրսևորումների ու հայատյաց գրառումներ անելու համար: ՀՖՖ-ի հաղորդմամբ, Իբրահիմովը սոցիալական ցանցում իր պաշտոնական էջում գրառում է հրապարակել `Հայոց ցեղասպանությունը սատարող հայտարարություններով:

Հեղինակը թեև ջնջել էր գրառումը, բայց օգտատերերին հաջողվել էր կարդալ և պահպանել այն:

Back to top button