ԿարևորՀասարակություն

Շուշիի մասին

«Շուշիի մասին» վերնագրով ուղիղ եթերի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ինքն Շուշիի թեմային անդրադարձել է՝ պատասխանելով պատգամավորական հարցին, թե ՌԴ նախագահը առաջարկել է շատ ավելի շահեկան պայմաններում կանգնեցնել պատերազմը՝ Շուշին մնալով հայկական վերահսկողության ներքո։

«Պատերազմի ընթացքում եղել է պատերազմը կանգնեցնելու տարբերակների մասին խոսակցություն, և ադրբեջանական կողմը պայման է առաջադրել Շուշի քաղաք ադրբեջանական փախստականների վերադարձի վերաբերյալ։ Ըստ էության, խոսքը վերաբերում էր 92 թվականի ժողովրդագրական ստատուս-քվոն վերականգնելու հնարավորության մասին։ Երբ մենք արդեն համաձայնել էինք, որ պետք է պատերազմը կանգնեցնենք, առաջ եկավ նոր պայման, որ Շուշի քաղաք պետք է վերադառնան ադրբեջանցի փախստականները՝ 1992 թվականին գոյություն ունեցած ստատուս քվոյի համաձայն»,- ասել է նա։

Պատերազմը կանգնեցնելու պայմանը Շուշիի պարագայում, վարչապետի խոսքով, 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն ունենալն է։

«Խոսքն ընթացիկ կարգավիճակի մասին է, ոչ թե ծագումնաբանության, այսինքն՝ մենք պատմական հարց չենք քննարկել։ Քննարկել ենք մի կոնկրետ իրավիճակ, երբ պատերազմը կանգնեցնելու պայման է առաջադրվել ադրբեջանցի փախստականների վերադարձը Շուշի՝ 1992 թվականին առկա ժողովրդագրական ստատուս-քվոյին համապատասխան։ Որևէ կերպ չէր կարելի համարել, որ 96 տոկոս ադրբեջանական բնակչություն կա Շուշիում՝ առանց ԼՂ կարգավիճակի ճշգրտման, և մենք կարող ենք ասել, որ այն հայկական վերահսկողության ներքո է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը ։

Back to top button