ԿարևորՀասարակություն

Մեկնարկում է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի դիտարկման համատեղ թուրք-ռուսական կենտրոնի աշխատանքը

Ռուս զինծառայողները սկսել են հաստիքային տեխնիկայով երթը դեպի ԱՀ-ի Քիյամադդինլի շրջան, որտեղ կտեղակայվի ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի եւ բոլոր ռազմական գործողությունների վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնը (Համատեղ կենտրոնը): Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Մի քանի օրվա ընթացքում Ստեփանակերտում գտնվող ռուսական խաղաղապահ զորախմբի կայանում զինծառայողներն ուսումնասիրում էին Համատեղ կենտրոնի աշխատանքի կազմակերպման կառուցվածքը, նպատակը, խնդիրները, կարգը եւ գործառույթները, ինչպես նաեւ` այն երկրի մշակույթը, ավանդույթներն ու առանձնահատկությունները, որի տարածքում նրանք պետք է կատարեին առաջադրանքները:

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, ուրբաթ օրը Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ հեռախոսզրույցից հետո հայտարարել է, որ  Ռուսաստանի և Թուրքիայի զինված ուժերի համատեղ դիտարկման կենտրոնի աշխատանքներն ավարտվել են և այն սկսելու է իր աշխատանքը:

2020թ նոյեմբերի 10-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ստորագրեցին ղարաբաղյան պատերազմում հրադադարի մասին համաձայնագիրը:

Թուրքիայի խորհրդարանի կողմից հաստատված օրենքի համաձայն և Ադրբեջանի ու Ռուսաստանի հետ կնվքած համաձայնագրի հիման վրա, թուրքական զորուժը կգործուղվի Ադրբեջան՝ թուրքական համատեղ կենտրոնում հրադադարի ռեժիմը վերահսկելու նպատակով:

Back to top button