ԿարևորՀասարակություն
Հարժիսի խաչմերուկից մինչև Տաթևի խաչմերուկ հատվածը փակ է երթևեկության համար


«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Սիսիան-Գորիս ավտոճանապարհի` Հարժիսի խաչմերուկից մինչև Տաթևի խաչմերուկ հատվածը փակ է երթևեկության համար։
Վարորդներին խնդրվում է զերծ մնալ տվյալ ուղղությամբ երթևեկելուց։ Ճանապարհահատվածը բաց լինելուն պես կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։