ԿարևորՄիջազգային
Իրանի արտգործնախարարը հանդիպել է Նախիջեւանի մեջլիսի նախագահին


Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն այսօր հանդիպում է ունեցել Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության Գերագույն Մեջլիսի նախագահ Վասիֆ Թալիբովի հետ:
Զարիֆը Նախիջեւան է ժամանել շաբաթ առավոտյան՝ հանդիպելու հանրապետության իշխանությունների հետ:
«Տարածաշրջանային երկրներ կատարած մեր շրջայցի ավարտին մենք ժամանեցինք Նախիջեւան ՝ քննարկելու ղարաբաղյան պատերազմից հետո համագործակցության ուղիները», — ասել է Իրանի նախարարը:
Նա հույս է հայտնել, կայուն խաղաղություն պայմաններում, տարածաշրջանի երկրների հետ տարանցման ոլորտում փոխգործակցության հնարավորություններն ընդլայնելու հարցում:
Զարիֆը վերջին օրերին տարածաշրջանային այցի շրջանակներում եղել է Ադրբեջանում, Ռուսաստանում, Հայաստանում, Վրաստանում և Թուրքիայում: