ԿարևորՄշակույթ

88 տարեկանում կյանքից հեռացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վասիլի Լանովոյը

Կյանքի 88֊րդ տարում կյանքից հեռացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Լենինյան մրցանակի դափնեկիր, ՌԴ աշխատանքի հերոս Վասիլի Լանովոյը, ria.ru-ի փոխանցմամբ՝ հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

Հունվարի սկզբին դերասանն ու նրա կինը ՝ Իրինա Կուպչենկոն, հոսպիտալացվել էին կորոնավիրուս ախտորոշմամբ: Նախօրեին Վախթանգովի անվան թատրոնի տնօրեն Կիրիլ Կրոկը հայտնել էր, որ Լանովոյի ինքնազգացողությունը վատացել է, և նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք:

1957 թվականից Վասիլի Լանովոյն աշխատել է Եվգենի Վախթանգովի անվան թատրոնի խմբում, որտեղ խաղացել է ավելի քան 50 դեր:

Back to top button