ԿարևորՀասարակություն

Պարգևատրման արարողություն 5-րդ զորամիավորումում

Բանակի օրվա առիթով 5-րդ զորամիավորումում տեղի է ունեցել առավել բարձր մարտունակություն ցուցաբերած սպաների և զինվորների պարգևատրման արարողություն։

Զորամիավորման հրամանատար, գնդապետ Սմբատ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել զինծառայողներին ցուցաբերած արիության և նվիրումի համար։

Արարողությանը մասնակցել է նաև ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ, գնդապետ Արթուր Պողոսյանը, որն ընդգծել է բանակի դերն ու նշանակությունը ՀՀ պետականության ամրապնդման գործում և հորդորել զինծառայողներին պատասխանատվությամբ կատարել առաջադրված խնդիրները։

Back to top button