
Հայ գրականությունը նրա տարերքն է։ Այն հայ մնալու և հայի ինքնությունը կերտելու կարևոր բաղադրիչներից է։ Այս իրողության որդեգրմամբ է Սալբի Թաշճյանը հեռավոր Լիբանանում դարձել հայ գրականության ուսուցչուհի, ապա գրող-հրապարակախոս, նույն գրականությունը ռադիոեթերում տարածող լրագրող, իսկ այսօր արդեն Երևանի պետական համալսարանի ասպիրանտ։