Հայոց ցեղասպանությունը ժխտողը հիշատակում է ցեղասպանությունների զոհերին. Լինդսի Սնել

Ամերիկացի հետաքննող լրագրող Լինդսի Սնելը Թվիթերում անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ էրդողանի ելույթին, որի ընթացքում նա խոսել է Հոլոքոստի, Ռուանդայի, Կամբոջայի ցեղասպանությունների մասին:
Սնելը գրել է. «Հայոց ցեղասպանությունը ժխտողը, որը հիշատակում է այլ ցեղասպանությունների զոհերին, Թուրքիան լրագրողների համար դարձրել է ամենամեծ բանտապետը, որը մամուլի ազատության մասին հայտարարություններ է տարածում (նման մի բան նա արեց մոտ 2 շաբաթ առաջ): Պատկերացրեք՝ աշխատում եք թուրքական պրոպագանդայի գործիքներից մեկը համարվող ԶԼՄ-ում և ստիպված եք այդ ամենը լուսաբանել պարզ երեսով»:
An Armenian genocide denier commemorating victims of genocide is like top jailer of journalists on earth releasing a statement freedom of the press. (Something he did 2 weeks ago.)
— Lindsey Snell (@LindseySnell) January 28, 2021
Imagine working for a Turkish propaganda outlet and having to present this with a straight face. https://t.co/Hc2uGMusmO