ԿարևորՀասարակություն

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան 20-70.000 դրամով

2021 թվականի մարտից «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան 20-70.000 դրամով։ Անտառապահների և անտառապետերի աշխատավարձերը կբարձրանան 20․000 դրամով։

Նման որոշումը հնարավոր է դարձել՝

  • Ծախսերի օպտիմալացման և խնայողությունների ավելացման շնորհիվ
  • Ստվերային շրջանառության և ապօրինի ծառահատումների դեմ պայքարի արդյունքում գոյացած միջոցների և սեփական եկամուտների ավելացման շնորհիվ
  • «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նոր ղեկավարության ճիշտ կառավարման և ջանքերի շնորհիվ ձեռնարկատիրական գործունեության արդյունավետ կազմակերպման և վերահսկողություն սահմանելու արդյունքում

«Բազմիցս եմ նշել, որ անտառային ոլորտում նախատեսված շրջադարձային բարեփոխումների ու իրականացվող քայլերի վերջնանպատակը՝ հուսալի անտառպահպանություն և գրագետ անտառկառավարման նոր մոդելի կայացումն ու զարգացումն է»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Շրջակա միջավայրի նախարար Ռոմանող Պետրոսյանը։

Back to top button