Մտքի ուժը

Ինչպես պատրաստվել ժամանակակից տեխնոլոգիական պատերազմներին. «Մտքի ուժը»

Երբևէ մտածե՞լ եք, թե Արցախի երկնքում՝ սահմանի ողջ երկայնքով, 44 օր շարունակ կիրառվող անօդաչու թռչող սարքերն ինչո՞ւ էին միանգամից թռչում նույն ուղղությամբ։

Իսկ մտածե՞լ եք՝ արդյոք, թե հայկական ուժերը ինչու չէին տեսնում այդ պահին երկնքում ճախրող ԱԹՍ-ների ողջ զինանոցը։

Ես չէի մտածել։ Պարզվում է՝ ռազամավարական հաշվարկի արդյունք էին։ Դրանք բացահայտում է Արմաթ-ի խմբավար Արտյոմ Դադունցը։

ԱԹՍ-ների մասը տեսնում էինք, մյուս մասը՝ ոչ, քանի որ 8-10 կմ բարձրության վրա էին աշխատում։ Նրանց տեսնելը անհնարին է՝ կառուցվածքի մասով, ՀՕՊ-ը ցույց չի տալիս, քանի որ անդրադարձ չունեինք։ Բացի այդ, իրենք ռազմավարություն ունեին, որ չորս-չորս էին գալիս, որպեսզի ՀՕՊ համակարգը տեղորոշեին։

Չորսը միասին էին գալիս ՝ տարբեր հեռավորությամբ ու բարձրությամբ՝ մեկը ավելի բարձր էր թռչում, մյուսը՝ ավելի ցածր։
Գալիս էին, որ ՀՕՊ-ն իրենց ոչնչացնի ու այդպես կարողանան տեղորոշել։

Արցախյան պատերազմի ժամանակ կիրառված ԱԹՍ-ները տարբեր՝ թեթև ու ծանր նյութերից էին պատրաստված։

Գիտենք այժմ, պարզվում է, գիտեինք՝ նաև նախկինում։ Ավելին, Առաջատար տեխնոլոգիաների միությունը մշակել էր ռազմարդյունաբերության ռազմավարական ուղղությունն անգամ ապրիլյան պատերազմից առաջ։

2013-2016 թթ․-ին ԱԹՍ-ների վերաբերող մրցույթներ էին անցկացնում, այդպես կարևորում ռազմարդյունաբերության զարգացումը ոչ միայն խոսքով, այլ նաև դրան միս ու արյուն տալը կարևորում, այս դեպքում ԱԹՍ- ների արտադրություն սկսելը։

Սեդրակ Վարդանյանը Արմաթ ծրագրի ղեկավարն է ․ «Այն ժամանակ կառավարության կողմից այդպես էլ արձագանք չեղավ։ 2016թ ապրիլյան դեպքերից հետո, երբ երջանկահիշատակ Կարեն Վարդանյանի նախաձեռնությամբ իրականացվեց ինժեներների, ծրագրավորողների, գիտնականների մոբիլիզացիա, արդյունքում ստեղծվեց մի քանի ձեռնարկություն՝ ԱԹՍ արտադրող, սկսեցին աշխատել, ստացան ՊՆ–ից պատվերներ, սակայն վերաբերմունքը համարժեք չէր։

Շատերն էին ասում, որ պատերազմ է սպասվում, ուստի մենք պատրաստ չէինք դիմագրավելու թշնամուն, նաև պատրաստ չէինք մերը կիրառելու։

Եղել են առանձին դեպքեր։ Եթե 2016 թ․-ի ապրիլից հետո բավարար ուշադրություն ու պահանջ դրվեր, ապա 4 տարին էլ բավարար էր, որ դիմագրավեինք, այժմ էլ որևէ փոփոխություն չկա»,– ասում է։

Աշխատանոցներում աշակերտներին ԱԹՍ նախագծելու բանալիները կտան, կօգնեն, որպեսզի երեխաները կարողանան բացել դուռն ու ներս մտել։

Արմաթ ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանն ասում է, որ հետագայում արդեն գիտելիքները կխորացնեն․

«Մենք իրենց սովորեցնենք սկզբունքները, մեկ տարվա կուրս է լինելու։ Հետագայում իրենք կոնկրետ խնդիրներից ելնելով գիտելիքները կխորացնեն։

Չենք կարծում, որ բոլորը կշարունակեն ԱԹՍ արտադրել, բայց կստանան ինժեներական կրթություն։ Այստեղ արհեստական բանականությամբ ստեղծված զինատեսակներ ստեղծելն է։ Եթե դու կառավարում ես, թշնամին կարող է կապը խափանել, իսկ ԱԲ դեպքում ինքնուրույն են որոշում տեսանքը։

Սեդրակ Վարդանյանը համեմատում է Իսրայելն ու Հայաստանը, հիշեցնում, որ Իսրայելի ռազմական բյուջեն Թուրքիային համազոր է։ Հայատանն էլ պետք է ամեն ինչ անի, որպեսզի Թուրքիայի մտքով անգամ չանցնի հարձակվել մեր երկրի վրա, իսկ դրա համար պետք է ենթակառուցվածքները ոչնչացնելու ուղղությամբ մտածել։

Թե ինչպես, կարող ենք փակագծերը բացել, բայց այս դեպքում երևի թե պետք է լռել ու աշխատել։

Ցուցադրել ավելի
Back to top button