ԿարևորՄշակույթ

«Իմ Արցախ». արցախցի Միշայի նոր երգը՝ Սեմյոն Պեգովի հետ

«Արցախի ձայները» խմբի պատանի երգիչ Միշան, որն այժմ հանդես է գալիս Michel Grig անվամբ, նոր երգ է ներկայացրել, որի շուրջ համագործակցել  է Արցախյան պատերազմը լուսաբանած լրագրող, WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովի հետ:

Արցախում իրադարձությունները մեծ ազդեցություն են ունեցել Միշայի վրա: Նրա եղբայրն ու հայրը պատերազմի օրերին եղել են առաջնագծում, պատերազմին մասնակցել են նաեւ «Արցախի ձայներ» խմբի նրա ավագ գործընկերները: Միշայի ներսում բավական շատ էմոցիաներ են կուտակվել, եւ նա որոշել է ստեղծել մի երգ, որն այդ օրերի ու ապրումների մասին է:

Միշան մի քանի նախագծերի շուրջ աշխատում է W-Music International-ի հետ և հենց այդ երաժշտական ընկերության մտահաղացումն է եղել երգի աշխատանքներում ընդգրկել նաեւ Պեգովին: Երգի մեջ կա ռեփի հատված, և այդ հատվածը Պեգովն է կարդում:

Back to top button