ԵՄ-ն Ադրբեջանին կոչ անում անհապաղ ազատ արձակել գերության մեջ հայտնված 57 հայ զինծառայողներին


Եվրամիությունը ողջունում է Ադրբեջանի կողմից հայ 5 զինծառայողների ազատ արձակումը, որոնք գերևարվել էին Ադրբեջանի կողմից նոյեմբեր ամսին, թվիթերում գրել է Եվրամիության Արտաքին հարաբերությունների ծառայության խոսնակ Պետեր Ստանոն։
«ԵՄ-ն կոչ անում անհապաղ ազատ արձակել կալանքի տակ մնացած 57 անձանց։ Սա կնպաստի երկու երկրների միջև վստահության ամրապնդմանը, ինչը կարևոր է տարածաշրջանում կայուն խաղաղության համար»,-գրել է Ստանոն:
Նախօրեին Ադրբեջանից վերադարձվեցին 5 գերիներ, գերության մեջ գտնվող 62 զինծառայողներ էլ հեռախոսակապով զրուցել էին իրենց հարազատների հետ։
Armenia/Azerbaijan: ??welcomes release of 5 ?? servicemen captured by ?? in November and calls for the immediate release of the 57 remaining in custody. This would contribute to building confidence between both countries which is important for lasting peace in the region.
— Peter Stano (@ExtSpoxEU) January 29, 2021