ԿարևորՀասարակություն

Ավանդների փոխհատուցում կտրվի մինչև 1938 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին

ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցումը կշարունակվի։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: 

Կառավարության որոշմամբ՝ այսուհետ ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1938 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին։ 

Նախկին կարգավորումներով՝ ավանդների փոխհատուցման համար կարող էին դիմել մինչև 1936 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիները։

Back to top button