Քվանտում ռազմագիտություն միայն լսարանում չեն սովորում


«Քվանտ» վարժարանում կարևորում են աշակերտի ռազմամարզական պատրաստվածությունը։ Արդեն երկար տարիներ է վարժարանը կազմակերպում է ռազմամարզական գործնական պարապմունքներ ՝ Աղավնաձորի «Ուղեծիր» ճամբարում։ Պահեստազորի փոխգնդապետ, Քվանտ վարժարանում արդեն շուրջ 15 տարի ռազմագիտություն դասավանդող Եղիշ Ներսիսյանը նշում է, որ տեսական դասագրքային գիտելիքները քիչ են, գործնական պարապմուքներ ավելի արդյունավետ են աշակերտների համար:
«Մեր հիմնական գործնական պարապմունքներն են ոչ միայն շարային և կրակային պատրաստությունը, այլև ռազմական տեղագրությունը, չնայած ճամբարի տարածքը անտառային է, բայց փորձում ենք կազմակերպել։ Նույնիս մարտավարական հարցեր ենք քննարկում, օրինակ՝ զինվորի տեղաշարժը մարտում»,-ասում է Եղիշ Ներսիսյանը։
Ճամբարը նախատեսված է թե տղաների, թե աղջիկների համար։ Գործնական պարապմունքներին աշակերտները սկսում են մասնակցել սկսած 8-րդ դասարանից։ Այս տարի քովիդով պայմանավորված ճամբարը չի կազմակերպվել, փոխարենն այդ բացը վարժարանը փորձել է լրացնել ներդպրոցական գործնական պարապմուքնենրի միջոցով։ Եռօրյա դասընթացներ սեպտեմբերին են եղել, այժմ մեկնարկել են քառօրյա դասընթացները։ Վարժարանի 12-րդ դասարանի Ալեքս Բիլյանը պատմում է զենք քանդել հավաքելու հարցում իր գրանցած հաջողության մասին․
«Ամենաարագը, որ կարողացել եմ զենքը քանդել հավաքել, եղելէ անցած տարի, 30 վարկյանում եմ արել, դա բանակային չափանիշներով լավ է» — պատմում է վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Ալեքս Բիլյանը։
Ռազմագիտության ուսուցիչն ավելացրեց՝ գերազանց է, թեպետ փորձում են ավելի կատարելագործվել, ասում է ունեցել է աշակերտ, որը 17 վարկյանում է քանդել և հավաքել զենքը։
«Հաշվի առնելով Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը, կարծում եմ, որ մեր համար շատ կարևոր է նախնական ռազմական պատրաստվածությունա ռարկան։ Իմ համար այս դասընթացները շատ կարևոր են, ուրախ եմ, որ մեր կրթական համակարգը թույլ է տալիս ունենալ նման դասընթացներ»- ասում է 12 դասարանի աշակերտ Էլեն Խոստեղյանը։
Եղիշ Ներսիսյանի հետ խոսեցինք ապագայի բանակից, ասաց՝ սկսել է պետք դպրոցից․
«Ինչքան հնարավոր է պետք է փորձենք այս առարկան տանել գործնական ուղով, կատարելագործել գիտելիքները, որովհետև մենք իր երդմանը հավատարիմ զինվոր ունենք, մնացածը պետք է սկսենք դպրոցից»-ասում է Եղիշ Ներսիսյանը։