Փաշինյանը տեսակցել է 70 օր անհայտության մեջ գտնվելուց հետո հայրենիք վերադարձած հերոս զինծառայողներին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Այվածքաբանության ազգային կենտրոն և տեսակցել ապաքինման փուլում գտնվող հերոս ժամկետային զինծառայողներին, ովքեր 2020 թվականի դեկտեմբերի 20-ին հայրենիք են վերադարձել շուրջ 70 օր անհայտության մեջ գտնվելուց հետո:
Բուժանձնակազմը կառավարության ղեկավարին ներկայացրել է զինծառայողների առողջական վիճակն ու ապաքինման ընթացքը:
Վարչապետը հետաքրքրվել է նրանց առողջական վիճակով, խոսել տղաների հետ, ճշտել նրանց ապագա պլանները, հայկական արտադրության ժամացույց և գիրք նվիրել՝ շնորհակալություն հայտնելով անձնվեր ծառայության համար:
Թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացվող որոնողական աշխատանքների արդյունքում ժամկետային 6 զինծառայողները հայտնաբերվեցլ էին ավելի քան մեկ ամիս առաջ։
Հայրենիք վերադարձած հերոսներն են՝
Արսեն Կարենի Այվազյանը, Դավիթ Գեղամի Սահակյանը, Նիկոլայ Սեյրանի Ստեփանյանը, Արթուր Գարիկի Հարությունյանը, Արման Արշակի Արմաղանյանը և Ռուսլան Սարգիսի Թումանյանը։