Սփյուռքի ձայնը

Պետք չի զոհվել, այլ պետք է ապրել հանուն հայրենիքի․ «Սփյուռքի ձայնը»

Հաղթելու, հաղթահարելու և ապրելու արվեստին տիրապետելու անհրաժեշտությունը զգացվեց հատկապես արցախյան այս պատերազմից հետո:

Հաղթող ու մարտունակ զինվոր պատրաստելու համար պետք է երեխային վաղ տարիքում ծանոթացնել մեր կրոնին, պատմությանն ու հարևաններին, համոզված է Արևելյան մարտարվեստների վարպետ, «Արիության ուղի» երիտասարդական և հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Դուրգարյանը։

Մոտ երկու տարի առաջ հայաստանցի, սփյուռքահայ, վերջին ամիսներին նաև արցախցի 8-18 տարեկան մանուկներին և պատանիներին նա ծանոթացնում է ռազմական գիտություններին, կազմակերպում գործնական պարապմունքներ։

Պատերազմը իրենց աչքերով տեսած իր սաների մոտ նա նկատում է որոշակի առանձնահատկություններ։

Արցախցի երեխաները կյանքի մատուցած բացասական անակնկալների պատճառով ստիպված են եղել պայքարի տարբեր միջոցներ մտածել, ասում է Կարեն Դուրգարյանը:

Սփյուռքահայ՝ հատկապես սիրիահայ երեխաների մոտ նկատում է փոքր- ինչ ընկճվածություն` դա պայմանավորելով նաև տարբեր գործոններով։

Իսկ ահա «Հայկական գաղթօջախներ» հեռուստանախագծի հեղինակ Արևիկ Օրբելյանը կարծում է, որ պետք է եռակողմ` Հայաստան-Սփյուռք, Սփյուռք-Հայաստան և Սփյուռք-Սփյուռք ճանաչողական գործընթաց սկսել:

Ինչպե՞ս պետք է սովորել հաղթելու արվեստը, պե՞տք է սփյուռքահայերը մասնակցեն Հայաստանի պաշտպանությանը, ինչպե՞ս համագործակցել Հայաստանի ապագայով մտահոգ սփյուռքահայերի հետ:

Զրույց «Արիության ուղի» կազմակերպության նախագահ Կարեն Դուրգարյանի և «Հայկական գաղթօջախներ» հեռուստանախագծի հեղինակ Արևիկ Օրբելյանի հետ:

Ցուցադրել ավելի
Back to top button