ԿարևորՄշակույթ

Մարիինյան թատրոնի «Պիկովայա դամա» ներկայացումը կնվիրվի երգիչ Գեղամ Գրիգորյանի հիշատակին

Մարիինյան թատրոնի «Պիկովայա դամա» ներկայացումը նվիրված է լինելու օպերային երգիչ, Հայաստանի ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանի հիշատակին (1951-2016), որի ստեղծագործական կյանքը երկար տարիներ կապված է եղել Սանկտ Պետերբուրգի հետ: Ներկայացումը երգչի ծննդյան 70-ամյակին է նվիրված, հայտնում է թատրոնի մամուլի ծառայությունը:

«Գեղամ Գրիգորյանը հրավիրվել է Լենինգրադ 1980-ականների վերջին: Որպես առաջատար մենակատար՝ Գրիգորյանը հանդես է եկել Կիրովի (Մարիինյան) թատրոնի օպերային պրեմիերաների զգալի մասում, մեկնել է հյուրախաղերի և մասնակցել է «Պիկովայա դամա», «Սադկո», «Իոլանթա», «Իշխան Իգոր», «Պատերազմ և խաղաղություն», «Ճակատագրի ուժը» օպերաների ձայնագրությանը: Սանկտ Պետերբուրգի հանդիսատեսի համար հիշարժան է «Պիկովայա դամա» օպերայում Գեղամ Գրիգորյան կատարմամբ Հերմանի դերը»,-նշում է մամուլի ծառայությունը:

Ներկայացման մեջ Լիզայի դերը կկատարի երգչի դուստրը ՝ Հասմիկ Գրիգորյանը, որն արդեն երգել է Մարիինսկում: Նրա կարիերայի մեծ նվաճումը 2018-ի փառատոնում Ռիչարդ Շտրաուսի «Սալոմե» օպերայում կատարումն է: Այս աշխատանքի համար նրան շնորհվել է «Տարվա երգչուհի» տիտղոսը: Հերմանի դերում հանդես կգա տենոր Նազմիդդին Մավլյանովը, որի խաղացանկը Մարիինյան թատրոնում ներառում է տասնյակ դերեր:

Այսօր «Պիկովայա դամա» ներկայացման մեջ ելույթ կունենան առաջատար մենակատարներ Յուլիա Մատոչկինան (Պոլինա), Ալեքսեյ Մարկովը (Ելեցկի), Աննա Կիկնաձեն (կոմսուհի), Ռոման Բուրդենկոն (Տոմսկի): Դիրիժոր ՝ Վալերի Գերգիև:

Back to top button