ԿարևորՀասարակություն

Կարոտի նոտա՝ հաղթանակի ակորդի փոխարե՞ն․ ինչպես պատերազմը փոխեց մեր երգերի ասելիքը

Ինչպե՞ս փոխեց վերջին պատերազմը հաղթանակած հայոց բանակին նվիրված, ազգագրական ու հայրենասիրական երգերի տրամաբանությունը, տրամադրությունն ու ասելիքը։ Այս երգերը մեզ ուղեկցում են հաղթանակի տոներին, զինվորին բանակ ճանապարհելիս, ծննդյան ու պսակի արարողություններին, ռազմահայրենասիրական երգերով մանկապարտեզներում հանդեսներ են ձեւավորվում։ Ո՞րը պետք է լինի մեր նոր երգերի ասելիք․ հաղթական ակորդները պետք է փոխարինել կարոտի նոտաներով:

Հաղթական երգերը մեր օրակարգն են վերջին շուրջ երեք տասնամյակում։ Պետական արարողություններից մինչեւ հանդեսներ մանկապարտեզներում ու անգամ հարսանեկան արարողություններ։ Այս երգերն ամրապնդում են հաղթելու գիտակցությունն ու հետագայում հաղթելու վստահություն տալիս։ Հաղթական երգով են զինվորներն ուղեկցվում բանակ ու դրանցով էլ դիմավորվում։

«Երբ հայերը կանգնում են ուս ուսի տված և ձեռք ձեռքի բռնած` հողը ոտքի տակ տալով իրենց թմբուկների և ծիրանափողի ձայների ներքո, նրանց հնարավոր չի լինի կանգնեցնել»․ Հուլիոս Կեսարն է ասել։ Այդ երգերն, այո, տվել ու այսօր էլ տալիս են նույն հաղթական ոգին՝ «Ռադիոլուրին» ասում է հոգեբան Կարինե Նալչաջյանը։ Այո, ցավալի զարգացումներ ունեցանք, այո, շատ բաների հետ կարծես արժեզրկվեցին նաեև հաղթական այդ երգերը։ Հիմա այդ երգերի միջոցով առօրյայում մենք կարող ենք շարունակ վերապրել ներկայիս պարտվողական տրամադրությունը։ Սակայն դա մեզ չպետք է զոհի հոգեվիճակում պահի։ Ռազմահայրենասիրական կրթությունը պետք է ամրացնել կրթական համակարգում՝ դեռ դպրոցական հասարակից ու նաեւ հենց հայրենասիրական երգերի միջոցով, ասում է հոգեբանը

Ղարաբաղյան երրորդ պատերազմն էլ  ուղեկցվում էր ռազմական, հայրենասիրական, խրոխտ երգերով։

Պատերազմի ելքը խմբագրեց ոչ միայն պատմության դասագրքերը, քաղաքական զարգացումնեը, հասարակության հոգեբանական վիճակն ու սպասումները, այլեւ հենց ռազմահայրենասիրական երգերը։ Հաղթական ակորդները պատերազմի ընթացքում ու դրա ավարտից հետո փոխարինվում են հույսի, ափսոսանքի ու կարոտի նոտաներով։

Իսկ կյանքի ու կռվի թեման շարունակում է մնալ երգերի ամենաարդիական թեմաների շարքում։

Ո՞րը պետք է լինի մեր նոր երգերի ասելիքը։  Հաղթակա՞ն, հուսադրո՞ղ, հավատի ու կարոտի՞․ աղոթքի՞․․․ որ նոտաները պետք է գերակշռեն հետայսու ծնվելիք երգերում։ Երգահան Ավետ Բարսեղյանը:

Հայոց բանակի զինվորն այսօր էլ հայ ազգի անվտանգության երաշխավորն է, այս առումով մեր հավատն ու վստահությունն անխախտ են։

Հոգեբան զրուցակիցս վստահ է՝ չնայած ներկայիս պարտվողական, ընկճված տրամադրություններին՝ հայ զինվորն անկոտրում է։ Հաղթական դեռ շատ երգեր են գրվելու, ու դրանցով դեռ շատ մայիսներ են գալու։ Կարինե Նալչաջյան։

Շնորհավո՛ր տոնդ, հայ զինվոր ու հայոց  բանակ։ Դու դեռ կնշես եռատոներ։ Ռազմահայրենասիրական երգերով դեռ կուղեկցվեն քո հաղթարշավները։ Իսկ առայժմ Հայաստանի ու Արցախի սահմանների անվտանգությունն ու խաղաղ զարգացումը դեռ առաջնահերթորեն միասնականության պահանջն են առաջ քաշում։

Back to top button