ԿարևորՀասարակություն

Կան առանցքային հարցեր. Արցախի կարգավիճակի հստակեցման հարցը մնացել է. ԱԳ նախարար

Այսօր «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանն անդրադարձել է Արցախի հիմնախնդրին: Նա ասել է, որ հիմնահարցը լուծված չէ, կա հիմնական, առանցքային հարցը՝ Արցախի  կարգավիճակի հստակեցումը, որի մասին խոսվել է նաեւ համանախագահ երկրների ԱԳ նախարարների մակարդակով:

«Վստահ եմ, որ հետեւել եք համանախագահների, ինչպես նաեւ այդ երկրների ԱԳ նախարարների հայտարարություններին, որոնք նշում են, որ կան առանցքային հարցեր, որոնք պետք է հասցեագրվեն եւ առանցքային հարցը մնացել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման հարցը: Օրերս համանախագահները  հանդիպում են ունեցել, մոտ ժամանակներս մենք իրենց հետ կկապվենք, եւ ակնկալում ենք իրենց առաջիկա այցը տարածաշրջան: Ժամկետների մասին հավելյալ կտեղեկացնենք»:

Ադրբեջանը հայտարարում է, թե Ղարաբաղի հարցը փակված է: ԱԳ նախարարն  այս դիտարկման հետ կապված  նկատել է. «Երեկ ես հատուկ ընդգծեցի, որ եթե մենք խոսում ենք տարածաշրջանում կայունության, խաղաղության մասին, ապա պետք է ընդհանուր ըմբռնում լինի, տարածաշրջանը չպետք է ունենա հաղթողներ եւ պարտվողներ: Բոլորի կողմից կա ըմբռնում, որ եթե խոսում ենք խաղաղության մասին, ապա դա պետք է լինի արժանապատիվ խաղաղություն»:

Back to top button