Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ժամանել է Վրաստան


Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար, Մոհամադ Ջավադ Զարիֆը տարածաշրջանային աշխատանքային այցի շրջանակներում ժամանել է Վրաստան, հայտնում է վրացական Առաջին ալիքը։
Դիմավորման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայանում: Օդանավակայանում Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարին դիմավորել է, Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար, Ալեքսանդր Խվթիսիաշվիլին:
Վրաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, Վրաստան աշխատանքային այցի շրջանակներում, Իրանի արտգործնախարարը կհանդիպի Վրաստանի նախագահ, Սալոմե Զուրաբիշվիլիի, խորհրդարանի նախագահ, Արչիլ Թալակվաձեի և վարչապետ Գիորգի Գախարիայի հետ: Իրանի արտգործնախարարը կհարգի նաև Վրաստանի միասնության համար զոհված մարտիկների հիշատակը և ծաղկեպսակով կզարդարի հերոսների հուշահամալիրը:
Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը տարածաշրջան այցը սկսել է Բաքվից, այնուհետև ացելել է Մոսկվա և Երևան: Թբիլիսիից հետո նա կմեկնի Ստամբուլ: