Դպրություն

Ինչպե՞ս ճիշտ յուրացնել ռազմագիտելիքները. խոսում են զինղեկերը․ «Դպրություն»

Թիվ 62 ավագ դպրոցի ամենահանգիստ աշակերտներից մեկը` Հայկ Սմոյանն, այս պատերազմի ժամանակ պետք է իրեն դրսևորեր, նրա սխրանքների մասին խոսվեց պատերազմի հենց առաջին օրերին։

Սեպտեմբերի 28-ին պաշտպանության գոտու «Հովազ-1» մարտական դիրքի անձնակազմը` դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Հայկ Սմոյանի գլխավորությամբ, մարտի մեջ է մտել հակառակորդի գրոհող խմբերի դեմ և դիմագրավել նրանց` պատճառել կորուստներ։

Նրա ձեռնարկած ծածուկ գործողությունների շնորհիվ շրջափակման մեջ է ընկնում հակառակորդը և Հայկի գրագետ ու հմուտ գրոհից հետո հետ շպրտվում` տալով 9 զոհ։

Դպրոցում նրա զինղեկը` փոխգնդապետ Գարիկ Սարգսյանը նշում է, որ ստացած ռազմական գիտելիքների ճիշտ յուրացումն էր իր սաներին պատերազմում դարձնում հերոսներ։

Այսօր արդեն զինղեկերը բարձրացնում են դպրոցներում նախնական զինվորական պատրաստության առարկայի դասավանդման արդյունավետության հարցը։

1990-ականներին գրված ՆԶՊ դասագրքերի ստեղծագործական կազմում ընդգրկված էին մասնագետներ, որոնք ռազմական արվեստից և ռազմական գործից շատ հեռու էին։ Նրանք ընդամենը խորհրդային տարիների քաղաշխատողներ էին՝ զինվորականության հետ բացարձակ կապ չունեցող:

Այդ իսկ պատճառով դասագրքերում ամեն ինչ խճճվեց: Բացի դրանից՝ դպրոցներն այսօր չունեն ամենակարևորը՝ նյութատեխնիկական բազա, իսկ դա խնդիր է:

Զրույց Թիվ 10 հիմնական դպրոցի զինղեկ փոխգնդապետ Համլետ Վարդանյանի, Թիվ 185 հիմնական դպրոցի զինղեկ մայոր Կարեն Հայրապետյանի և Թիվ 62 ավագ դպրոցի զինղեկ փոխգնդապետ Գարիկ Սարգսյանի հետ։

Ցուցադրել ավելի
Back to top button