ԿարևորՀասարակություն

Արման Թաթոյանն այցելել է Ադրբեջանից Հայաստան վերադարձած 5 գերիներին

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է Ադրբեջանից այսօր Հայաստան վերադարձած 5 գերիներին։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՄԻՊ-ը:

«Այս պահին մարդու իրավունքների պաշտպանն աշխատակազմի զինված ուժերում մարդու իրավունքների հարցերով դեպարտամենտի ղեկավարի և բժշկուհու հետ հոսպիտալում է` Ադրբեջանից այսօր Հայաստան վերադարձած 5 գերիների առողջական վիճակի ուսումնասիրության ու անհրաժեշտ այլ գործողությունների համար»,- գրել է Թաթոյանը: 

Այսօր հայրենիք վերադարձած 5 գերիները Շիրակի մարզի 62 զինծառայողների խմբից են: Ըստ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի, գերության մեջ գտնվող մեր զինծառայողները հեռախոսակապով զրուցել են 62 գերեվարվածների հարազատների հետ։

Դեկտեմբերի 28-ին 4 հայ գերիներ էին վերադաձվել Հայաստան:

Նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ համաձայնագրից հետո առաջին անգամ՝ դեկտեմբերի 14-ին, Հայաստան էր տեղափոխվել 44 գերի։

Back to top button