ԿարևորՄշակույթ

«Ֆրանսիական ֆիլմերի իմ փառատոն»-ը հայ կինոսերներին կներկայացնի երիտասարդ ֆրանկոֆոն կինոռեժիսորների աշխատանքները

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը հայտարարում է մշակութային գործունեության վերամեկնարկը և կինոսերներին խոստանում է ֆրանսիական ժամանակակից կինոյի բացահայտման երկու շաբաթ:

«Ֆրանսիական ֆիլմերի իմ փառատոն»-ը աշխարհում տարածված մի կոնցեպտ է, որ թույլ է տալիս հատուկ ուշադրության արժանացնել երիտասարդ ֆրանկոֆոն կինոռեժիսորներին՝ հնարավորություն ընձեռնելով ամբողջ աշխարհի կինոդիտողներին ֆրանսիական կինոյի նկատմամբ ունեցած իրենց սերն ու հետաքրքրությունը կիսելու:

Հայ հանդիսատեսը կկարողանա դիտել այս տարվա ֆիլմացանկում ներառված ֆիլմերը Նաիրի կինոթատրոնում, Թումո կենտրոնում՝ սույն թվականի փետրվարի 2-ից 11-ը:

Փառատոնի ծրագիրը ներկայացված է ստորև.

Փետրվարի 2, երկուշաբթի – փառատոնի բացման արարողություն

Ֆիլմ՝ Félicità

  •           Վայր՝ Նաիրի կինոթատրոն
  •          Ժամ՝ 19:30
  •          Մուտքը՝ անվճար
  •          Ռուսերեն ենթագրերով

Փետրվարի 4, հինգշաբթի

Ֆիլմ՝Պարզապես երեխաներ, Just Kids (2019)

  •           Վայր՝ Թումո կենտրոն
  •           Ժամ՝ 19:00
  •          Մուտքը՝ անվճար
  •          Ռուսերեն ենթագրերով

Փետրվարի 6, շաբաթ

Ֆիլմ՝ Կենդանի հոգին, Vif Argent (2019)

  •           Վայր՝ Նաիրի կինոթատրոն
  •           Ժամ՝ 14:00
  •           Մուտքը՝ 1000 դրամ
  •           Ռուսերեն ենթագրերով

Փետրվարի 8, երկուշաբթի

Ֆիլմ՝ Կամիլը, Camille (2019)

  •           Վայր՝ Նաիրի կինոթատրոն
  •           Ժամ՝ 18:10
  •           Մուտքը՝ 1000 դրամ
  •           Ռուսերեն ենթագրերով

Փետրվարի 11, փառատոնի փակում

Ֆիլմ՝ Դու արժանի ես սիրո, Tu mérites un amour (2019)

  •           Վայր՝ Նաիրի կինոթատրոն
  •           Ժամ՝ 18:10
  •           Մուտքը՝ 1000 դրամ
  •          Ռուսերեն ենթագրերով
Back to top button