ԿարևորՀասարակություն

Փետրվարի 1-ից ՀՀ քաղաքացիները կկարողանան օդային ճանապարհով մուտք գործել ՌԴ

Փորձնական կարգով գործարկվում է «Ճամփորդում եմ առանց covid 19-ի» ծրագիրը, որի վերաբերյալ Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարություններն ընդունել են որոշումներ, կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Քաղաքացիները պետք է ունենան կորոնավիրուսի թեստի բացասական արդյունք՝ թռիչքից ամենաշատը 72 ժամ առաջվա։ Փետրվարի 1-ից երկկողմ օդային կանոնավոր հաղորդակցությունը կվերսկսվի:

Թեև ծրագիրը փորձնական է և նախատեսված է մինչև մարտի 1-ը, սակայն, ինչպես վարչապետն է նշել, կարծիք կա, որ այն կաշխատի, քանի որ հաջող նախափորձարկում է անցել:

Back to top button