ԿարևորՏնտեսական

Վիրտուալ կամուրջ՝ Հայաստանի և սփյուռքի միջև. հայկական ընկերությունները կծանոթանան միջազգային փորձին

2021թ․-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ամենամասշտաբային ծրագրերից մեկը՝ «Հայկական վիրտուալ կամուրջը», ընդլայնվելու է, շրջանակներն ու մասնակցության թվերը կրկնապատկվելու են:

Ծրագիրը մեկնարկել է 2020 թվականի օգոստոսի 3-ին և նպատակ ունի դառնալու Հայաստանի տեխնոլոլոգիական համայնքը աշխարհին կապող, կամրջող հարթակ, որը միևնույն ժամանակ հիմք կհանդիսանա Սփյուռքի տեխնոլոգիական համայնքի հետ միասնական փոխգործակցության համար:

Այս նպատակն իրագործելու համար «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրն ընդգրկում է երկու՝ ինկուբացիոն և աքսելերացիոն կրթական բաղադրիչներ, որոնց նպատակն է հայ մասնակիցների համար ստեղծել հնարավորություններ՝ միջազգային գործակցության հմտությունների ձևավորման և ներդրումների ներգրավման ուղղություններով: 

Ծրագրի ինկուբացիոն բաղադրիչի շրջանակում 2020 թ․ Դրեյփերի համալսարանի համապատասխան ծրագրով մասնագիտական վերապատրաստման դասընթացներ են անցել 13 հայ ձեռներեցներ:

Իսկ աքսելերացիոն ծրագրով 15 ընկերություններ 8 շաբաթ տևողությամբ դասընթացներ են անցել համաշխարհային ճանաչում ունեցող ոլորտի լավագույն մասնագետների հետ:

Հունվարի 28-ին ծրագրի մասնակից հաղթող ընկերություններն իրենց արտադրանքը կներկայացնեն Սիլիկոնյան հովտի վենչուրային ընկերություններին, ներդրողներին և սփյուռքահայ մասնագետներին: Լավագույն ծրագրերը կստանան ներդրումներ: 

Նախագիծն իրականացվում է ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի ներկայացուցչության հետ համատեղ: 

«Վիրտուալ կամուրջ» ծրագրի վերաբերյալ ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ֊-ի սփյուռքի բաժնի պատրաստած ռեպորտաժը:

Back to top button