ԿարևորՄիջազգային

Պուտինը միջազգային հանրությանը կոչ է արել հումանիտար օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղին

Միջազգային հանրությունը պետք է մարդասիրական օգնություն ցուցաբերի Լեռնային Ղարաբաղին։ РИА Новости -ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի ժամանակ։

«Միջազգային հանրության և, անշուշտ, հակամարտության լուծմանը մասնակցող երկրների առջև խնդիր է դրված օգնություն ցուցաբերել տուժած շրջաններին հումանիտար խնդիրների լուծման հարցում՝ կապված փախստականների վերադարձի, ավերված ենթակառուցվածքների վերականգման, պատմական, կրոնական և մշակութային հուշարձանների պահպանման և վերականգնման հետ»,-ասել է ՌԴ նախագահը։

Պուտինը նաև նշել է, որ Ռուսաստանն ակտիվ միջնորդական ջանքեր է գործադրել Լեռնային Ղարաբաղի շրջանում զինված հակամարտությունը դադարեցնելու համար։

«Մենք ձգտում էինք հետևել ԵԱՀԿ Մինսկի խմբի, մասնավորապես դրա համանախագահների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջև ձեռք բերված պայմանավորվածություններին»,- ասել է ՌԴ ղեկավարը՝ հավելելով, որ դա համագործակցության լավ օրինակ է։

Back to top button