ԿարևորՎերլուծական

Ու՞մ և ի՞նչ է դիտարկելու ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը

Ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնի կազմում ընդգրկված ռուս զինվորականները նախապատրաստական դասընթացներ են անցնում և պատրաստվում են մեկնել Ադրբեջան։ Այս մասին հայտնում են ՌԴ Պաշտպանության նախարարությունը։ 

Նշվում է, որ միասնական կենտրոնի անձնակազմը հակամարտության գոտում իրականացնելու է  իրավիճակի, հրադադարի ռեժիմի պահպանման մշտադիտարկում ՝ նաև  անօդաչու թռչող սարքերի միջոցով:

Նման կենտրոն ստեղծելու մասին համաձայնությունը  Ռուսաստանի և Թուրքիայի միջև ձեռք էր բերվել  նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։ Նշվում էր, որ կենտրոնը տեղակայվելու է Ադրբեջանի տարածքում, դրանում   հավասարապես ներգրավվելու են ռուս և թուրք զինվորականներ։

Հակամարտության գոտում Թուրքիայի ներկայությունը մտահոգիչ է և անցանկալի, բայց իրավիճակը հայկական կողմի համար ավելի շահեկան է, քան կարող էր լինել՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասել է թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ Թուրքիայի նկրտումներն ավելին էին․ թուրքական կողմն ուզում էր հակամարտության գոտում ներկա լինել խաղաղապահների տեսքով և կենտրոնը տեղակայել հենց ԼՂԻՄ–ի տարածքում։ Այս առումով իրավիճակն ավելի շահեկան է՝ ասել է Հովհաննիսյանը։

Թուրքագետի կարծիքով՝ կենտրոնի գոյությունը Ռուսաստանի դիրքերի թուլացում է։ Թուրքիայի  ռազմական ներկայացվածությունն այնքան վտանգավոր չէ հայկական երկու պետությունների, որքան  Ռուսաստանի համար, ասել  է թուրքագետը և հավելել՝ կենտրոնն իրականում հետևելու է  ռուս խաղաղապահների շարժին։

Մոնիթորինգի կենտրոնի խնդիրների, նպատակների ու ռիսկերի մասին «Ռադիոլուրը» զրուցել է  թուրքագետ Կարեն Հովհաննիսյանի հետ։

Ցուցադրել ավելի
Back to top button