ԿարևորՀասարակություն

ՌԴ որ քաղաքներ կարող են մեկնել ՀՀ քաղաքացիները

Հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնություն այցելել ցանկացող քաղաքացիների բազմաթիվ հարցումները՝ ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ օտարերկրացիների մուտքը ժամանակավորապես սահմանափակող ՌԴ կառավարության կարգադրության մեջ 26.01.2021 թ. կատարված փոփոխության համաձայն, 2021 թ. փետրվարի 1-ից մինչև մարտի 1-ը ներառյալ թույլատրվելու է Հայաստանի Հանրապետությունից և Բելառուսի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն մեկնող ԵԱՏՄ անդամ պետությունների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մուտքը Ռուսաստանի Դաշնություն՝ օդային հաղորդակցության ստորև նշված 20 սահմանային անցակետերով։

Անհրաժեշտ է ներկայացնել վավերական անձնագիր, ինչպես նաև կորոնավիրուսային հիվանդության հետազոտման բացասական արդյունքը, որը պետք է արտացոլվի «Путешествую без COVID-19»* բջջային հավելվածում*

1. Անապա (Վիտյազևո)

2. Վլադիվոստոկ (Կնևիչի)

3. Գրոզնի (Սևերնի)

4. Եկատերինբուրգ (Կոլցովո)

5. Ժուկովսկի

6. Կազան

7. Կալինինգրադ (Խրաբրովո)

8. Կրասնոդար (Պաշկովսկի)

9. Կրասնոյարսկ (Եմելյանովո)

10. Մոսկվա (Վնուկովո)

11. Մոսկվա (Դոմոդեդովո)

12. Մոսկվա (Շերեմետևո)

13. Նիժնեկամսկ (Բեգիշևո)

14. Նովոսիբիրսկ (Տոլմաչևո)

15. Դոնի Ռոստով (Պլատով)

16. Սամարա (Կուրումոչ)

17. Սանկտ Պետերբուրգ (Պուլկովո)

18. Սոչի

19. Ուֆա

20. Չկալովսկի

Back to top button