Գերդաստաններ

Ծնվեց գնացքում, բայց կյանքը գնացքի նման հարթ չընթացավ․ «Գերդաստաններ»

Նա ծնվել էր գնացքում, պատանեկան տարիքից ցանկանում էր դերասան դառնալ, բայց պատերազմը փոխեց երազանքները։

Մարատ Հալաջյանը պատերազմից վիրավոր վերադարձավ, չհաջողվեց իրականություն դարձնել երազանքը։ Մեծ արտիստի` Հրաչյա Ներսիսյանի խորհրդով աշխատանքի անցավ Հեռուստատեսության և ռադիոհաղորդումների կոմիտեում, դարձավ շատ սիրված և բարձր գնահատանքի արժանացած հաղորդավար։

Եթե Մարատ Հալաջյանին տրված չէր իր մեծ երազանքը իրականություն դարձնել, ապա նրա որդին իր երազանքի համար հորից գաղտնի օգտվեց հոր անունից։

Դավիթ Հալաջյանը չկարողացավ ընդունվել Սայաթ Նովայի անվան երաժշտական դպրոց։ Քույրը՝ Կարինեն, դիմեց խորամանկության։

Զանգահարեց Սպենդիարովի անվան երաժշտական դպրոցի տնօրենին, հայտնեց, որ Դավիթը Մարատ Հալաջյանի որդին է, հայտնի հաղորդավարը քաղաքում չէ և իրեն խնդրել է տնօրենի մոտ օժանդակել, որ որդուն ընդունեն իրենց մոտ։

Կարինեն չէր էլ մտածել, որ տնօրենն այդ պահին կարող է ռադիոյով լսել հոր ձայնը ու հասկանալ, որ իրեն խաբում են։

Բայց ամեն ինչ հարթ անցավ և արդյունքում հայ երաժշտարվեստն ունեցավ մի յուրօրինակ կոմպոզիտոր, նվագավար ու երաժշտագետ` Դավիթ Հալաջյան անունով։

Ցուցադրել ավելի
Back to top button