ԿարևորՀասարակություն

Լոռու մարզպետարանը կշարունակի համագործակցությունը «Էյ Թի Փի» հիմնադրամի հետ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը հյուրընկալել էր «Էյ-Թի-Փի» բարեգործական հիմնադրամի Armenia Tree Project անտառվերականգնման բաժնի ղեկավար Նավասարդ Դադյանին և հիմնադրամի անտառագետ Մկրտիչ Գևորգյանին: Այս մասին հայտնում է Լոռու մարզպետարանի ֆեյսբուքյան էջը:

Ն. Դադյանը համառոտ ներկայացրել է հիմնադրամի գործունեությունը՝ նշելով, որ իրականացնում են կենսական նշանակություն ունեցող բնապահպանական ծրագրեր` Հայաստանի քաղաքներում և գյուղերում, այդ թվում և՝ Լոռու մարզում։

1994թ.-ից «Էյ Թի Փի»-ն հսկայական աշխատանք է իրականացրել. տնկվել և վերականգվել են միլիոնավոր ծառեր և ստեղծվել բազմաթիվ աշխատատեղեր: «Էյ Թի Փի»-ն նպաստում է Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանը՝ ներգրավելով միջոցներ անտառների վերականգնումը ֆինանսավորելու համար: Կազմակերպության կողմից աճեցված և տնկված ծառերը նաև կենսական նշանակություն ունեն. նրանք մարդկանց ապահովում են սննդով, փայտով, բնապահպանական բարիքներով և տնտեսության աճի համար անհրաժեշտ հնարավորություններով: Նա նաև ներկայացրել է 2020թ. մարզում իրականացված աշխատանքները և այս տարվա ծրագրերը:

Շնորհակալություն հայտնելով մարզում կյանքի կոչված ծրագրերի համար՝ Արամ Խաչատրյանը հետագա համագործակցության պատրաստակամություն է հայտնել՝ նշելով, որ առաջիկայում կլինի Մարգահովիտ համայնքում գտնվող բնապահպանական կրթության կենտրոնում և տնկարաններում՝ հիմնադրամի գործունեությանը տեղում ծանոթանալու նպատակով:

Back to top button