ԿարևորՀասարակություն
Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում քննարկվել է շենքային պայմանների բարելավման ծրագիրը


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցելություն է կատարել Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն: Նախարարը շրջել է կենտրոնի տարածքում, ծանոթացել արդեն կատարված և իրականացման փուլում գտնվող աշխատանքներին:
ԻՀԱԿ-ի տնօրենի ժ/պ Հովհաննես Մադոյանը ամփոփ ներկայացրել է մեկնարկած բարեփոխումների ընթացքը, բուժանձնակազմի մասնագիտական կատարելագործման, հիմնանորոգման, մատուցվող ծառայությունների սպասարկման բարելավմանը միտված առաջնահերթությունները:
Հատկապես քննարկվել է վերակենդանացման բաժանմունքի վերազինման և շենքային պայմանների բարելավման ծրագիրը։