ԿարևորՀասարակություն

Գեղարքունիքի մարզի 31 բնակավայրերում անցկացվել են ուսումնական վարժանքներ

ՀՀ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունից տեղեկացնում են, որ 2021թվականի հունվարի 12-21-ը փրկարարական վարչության կողմից Գեղարքունիքի մարզի Կութ, Նորաբակ, Ջաղացաձոր, Վարդենիս, Գեղամաբակ, Ակունք, Խաչաղբյուր, Վանևան, Տորֆավան, Շատջրեք, Շատվան, Շողակաթ, Աղբերք, Արտանիշ, Ճամբարակ, Վահան, Այգուտ, Դպրաբակ, Ձորավանք, գ. Մարտունի, Գետիկ, Թթուջուր, Մարտունի քաղաք, Երանոս, Ծակքար, Վարդենիկ, Գավառ, Նորատուս, Լանջաղբյուր, Գեղարքունիք և Սևան բնակավայրերում անցկացվել են «Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանքներ, որի ընթացքում փորձակվել են էլեկտրական շչակները:

Վարժանքների ընթացքում իրականացվել են նաև բնակչության պատսպարում, մարզային ՓՎ-ի մասնագետների կողմից համայնքապետարանների աշխատակիցների շրջանում ցուցաբերվել է մեթոդական խորհրդատվություն:

Էլեկտրաշչակների փորձարկմանն ուղղված ուսումնական վարժանքների մասին բնակիչները նախապես իրազեկվել էին:

Back to top button