ԿարևորՀասարակություն

Բյուրեղավան համայնքում տեղադրվել են ժամանակակից ԼԵԴ լուսատուներ

Խոշորացված Բյուրեղավան համայնքի բյուջեի հատկացումներով քաղաքի և Նուռնուս բնակավայրի կենտրոնական փողոցների, ներհամայնքային թաղամասերի, բազմաբնակարան շենքերի բակերի գիշերային լուսավորության նախկին համակարգն ամբողջովին արդիականացվել է. հին լուսատուները փոխարինվել են ժամանակակից էներգախնայող ԼԵԴ լուսատուներով։

Ընդհանուր առմամբ տեղադրվել է 225 լուսատու։

Տեղադրված էներգախնայող լուսատուներն արդեն ապահովում են համաչափ լուսավորություն՝ բարելավելով ճանապարհի տեսանելիությունը։

Կոտայքի մարզպետարանից հայտնում են, որ առաջիկայում աշխատանքները կշարունակվեն նաև Ջրաբեր բնակավայրում։

Back to top button