ԿարևորՀասարակություն
Արմելլա Շաքարյանը նշանակվել է Մեքսիկայում ՀՀ դեսպան


ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի որոշմամբ՝ Արմելլա Շաքարյանը նշանակվել է Մեքսիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։ Այս մասին հրամանագիրը հրապարակված է նախագահի պաշտոնական կայքում:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Արմելլա Շաքարյանին նշանակել Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մեխիկո)»,- ասված է հրամանագրում: