ԿարևորՔաղաքական

Իրանի ԱԳ նախարարը Երևանում կհանդիպի ՀՀ վարչապետի հետ

Տարածաշրջանային այցի շրջանակներում հունվարի 26-ին Հայաստանի Հանրապետություն կժամանի Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

Հունվարի 27-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը։

Այցի շրջանակներում Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարին կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Back to top button