Սփյուռքի ձայնը

Սփյուռքը իր մեղքի բաժինը չունի պարտության համար. Վահագն Գարագաշյան․ «Սփյուռքի ձայնը»

Ո՞վ է մեղավոր. այսօր Հայաստանում և Սփյուռքում ամենաշատ հնչող հարցն է։ Պատճառը գուցե նաև այն է, որ հաղթանակներն են տերեր ունենում, պարտությունները միշտ որբ են։ Ո՞վ է մեղավոր արցախյան երկրորդ պատերազմի նման ելքի համար։

Սփյուռքը չունի մեղքի իր բաժինը, համոզված է Կանադայում լույս տեսնող «Հորիզոն» շաբաթաթերթի խմբագիր Վահագն Գարագաշյանը։

Նա կարծում է, որ Սփյուռքում Արցախի մասին խոսել են հայկական շատ կազմակերպություններ և հայ անհատ գործիչներ։

Ըստ նրա՝ հատկապես Հայ դատի գրասենյակներն են հայկական հարցերը միջազգային կառույցներում և տարբեր երկրների կառավարություններում բարձրացնելու ուղիներ փնտրել։

Գարագաշյանի խմբագրած «Հորիզոնը» լույս է տեսնում արդեն չորս տասնամյակ։ Այն Կանադայի համայնքային լրատվամիջոցների խորհրդի անդամ է։

«Կանադայի կառավարությունը հետևում է ազգային փոքրամասնությունների լրատվամիջոցների աշխատանքներին, ֆինանսական աջակցություն տրամադրում, սակայն չի սահմանափակում խոսքի ազատությունը»,- նշում է Վահագն Գարագաշյանը:

Կալիֆոռնիայի նահանգային համալսարանի Ֆրեզնոյի մասնաճյուղում տեղի կունենա Վահրամ Շամմասյանի «Մուսա լեռան հայերը» գրքի շնորհանդեսը, որին կարելի է հետևել նաև bit.ly/armenianstudiesshemmassian կայքի միջոցով , տեղեկություններ ստանալ՝  www.fresnostate.edu/armenianstudies կայքով:

Ցուցադրել ավելի
Back to top button