ԿարևորՀասարակություն

Հայտնաբերվել է 4 զինծառայողի աճյուն

Երեկ Արցախում որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 4 աճյուն: Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը տեղեկացրել է, որ աճյուններից մեկը Մատաղիսի կողմից ադրբեջանիցները դիրքային հատվածում գտել ու վերադարձեր են հայկական կողմին: 1993  թվականի ծնված Աշոտ Խաչատրյանը եղել է պահեստազորային, նրա մոտ հայտնաբերվել է վարորդական վկայականը, այդպես պարզվել է ինքնությունը: Մյուսը երեքը զինծառայողներ են, ինքնությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Հ.Թադևոսյանը հայտնել է, որ այսօր երկու խումբ որոնողական աշխատանքներ են իրականացնում Հադրութի շրջանում: 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունվարի 25-ը Արցախի փրկարարական ջոկատները հայտնաբերել են 1287 աճյուն: 

Back to top button