ԿարևորՀասարակություն

Կովկասի «ջրային զարդը». լուսանկար տիեզերքից

Ռուս փորձարկող-տիեզերագնաց Սերգեյ Կուձ-Սվերչկովը համարում է, որ Սևանը Անդրկովկասի համար կարևոր, եզակի բնական օբյեկտ է։ Նա Instagram-ում հրապարակել է տիեզերքից արված Սևանի լուսանկարը։

«Սևանա լիճն անվանում են Հայաստանի «ջրային զարդը», քանի որ դա ԱՊՀ երկրների տարածքում ամենախոշոր բարձրադիր քաղցրահամ լիճն է։ Դրա երկարությունը 75 կիլոմետր է, իսկ առավելագույն խորությունը՝ 100 մետր», — գրել է Կոձ-Սվերչկովը։

Նա նշել է, որ Սևանը եզակի բնական օբյեկտ է, որը ոչ միայն տուրիստական կենտրոն է, այլև քաղցրահամ ջրի կարևոր աղբյուր, որից կախված է Անդրկովկասի կենսագործունեությունը։

2017 թ–ին Սևանի լուսանկարը հրապարակել էր մեկ այլ ռուսաստանցի տիեզերագնաց` Սերգեյ Ռյազանսկին։

Հայաստանն անմահացնելու գաղափարը տիեզերագնացի մոտ առաջացել էր թռիչքի ժամանակ։ Նա 2014 թվականին է առաջին անգամ էր Հայաստան այցելել ու դասախոսություններ կարդացել։ Նա շատ էր հավանել Հայաստանը, հատկապես՝ սարերում ձգվող Երևանը։

Կարդացեք նաև
Close
Back to top button