ԿարևորՔաղաքական

Լեհ Բուչեկը՝ ընդդեմ Բաքվի․ 1800 սպառնալիք՝ ռազմական հանցագործությունների մասին բարձրաձայնելու համար

Լեհ քաղաքական գործիչ Թոմաշ Լեխ Բուչեկը 1800 սպառնալիք պարունակող նամակ է ստացել ադրբեջանցի օգտատերերից։ Նրա ֆեյսբուքյան էջը 478 անգամ փորձել են կոտրել։ Լռելու դիմաց ադրբեջանցիները նրան 50 հազար դոլար են առաջարկել։

Թոմաշ Լեխ Բուչեկը ստորագրահավաք էր նախաձեռնել՝ Հաագայի դատարան դիմելու համար՝ Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության դեմ 1988-2020 թթ․ ընթացքում կատարած ռազմական հանցագործությունների հիմքով։

«Ռադիոլուր»-ի հետ զրույցում Թոմաշ Լեխ Բուչեկն ասում է, որ հայերի հանդեպ այսչափ բարիդրացիական վերաբերմունքը երկու պատճառ ունի։ Առաջինը լեհ և հայ ժողովուրդների պատմության ու երկու ժողովուրդների եղբայրական կապերն են։  

Երկրորդ պատճառն առավել անձնական է․ զրուցակցիս ուսուցչի կյանքը 1915 թվականին Մուսա Լեռի ջարդերի ժամանակ փրկել է ազգությամբ հայ մի բժիշկ, որից հետո ուսուցիչն իր աշակերտին՝ Թոմաշին պատմել է, որ հայերը Աստծո ազգ են և ինքը պարտական է այդ ազգին իր կյանքով։

Back to top button